Սպասվում են վթարային ջրանջատումներ
Ուշադրության կենտրոնում"Վեոլիա Ջուր" ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ "Չախկալ-Սպիտակ" ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 30-ին ժամը 08.30-24.00 կդադարեցվի Լոռու մարզի` Սարալանջ, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Շիրակամուտ, Ջրաշեն, Լեռնավան գյուղերի և Սպիտակ քաղաքի` Փախստականների, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Վարպետաց, Տաշիր, Ուզբեկական, Ց-5, Կ-11 թաղամասերի, Գրիգոր Լուսավորիչ փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: