ԱՄՆ-ում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան զոհեր և վիրավորներ
Ուշադրության կենտրոնումԱՄՆ-ում Amtrak ընկերությանը պատկանող գնացքը դուրս է եկել ռելսերից, փոխանցում է NBC Philadephia հեռուստաալիքը:
Կա առնվազն 5 զոհ, մոտ 50 մարդ վիրավորվել է:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում:
ԶԼՄ-ների տվյալներով` 8-10 վագոններ դուրս են եկել ռելսերից: Գնացքը շարժվում էր Վաշինգտոնից Նյու Յորք:
Իշխանությունների տվյալներով` գնացքում եղել է մոտ 240 մարդ: Փրկարարները, հրշեջները և ոստիկաններն աշխատում են վթարի վայրում` օգնելով ուղևորներին դուրս գալ վագոններից:
Ականատեսները հայտնում են, որ վթարից առաջ ուղևորներն առաջին վագոններում ուժեղ տատանում են զգացել: Վթարի հանգամանքները պարզվում են: