Կեսգիշերային անեկդոտ. Հարևանը գնացել էր միայն զգուշացնելու, բայց պարզվեց որ տանտիրուհին քնել է...
LifeՀնչում է դռան զանգը. դուռը բացում է տան տերը: Տան շեմին կանգնած է տղամարդ: Վերևի հարկում բնակարան գնած նոր հարևանն է:
Տերը մտածեց, թե նա եկել է ծանոթանալու և ուրախ- ուրախ բարևեց: Սակայն, ի պատասխան տղամարդը մռայլ-մռայլ պատասխանեց.
-Բարև Ձեզ, ես ձեր վերևի հարկում ապրող հարևանն եմ: Անունս՝ Դավիթ է: Կներեք, բայց ես զզվել եմ Ձեր մշտական բղավոցներից: Ոչ ցերեկը, ոչ գիշերը մենք չենք կարողանում քնել, Ձեր կրքոտ ձայներից:
-Ներեցեք, բայց, ես Ձեզ չեմ հասկանում: Այդ ի՞նչ բղավոցների մասին է խոսքը գնում:
-Հերիք է ինձ ձեռք առնեք: Ձեր կնոջ ձայների մասին եմ խոսում: Այսինքն, կչկչոցների:
-Ես դարձյալ չեմ հասկանում Ձեզ, – պատասխանում է տան տերը:
-Բացատրեմ: Երևի, թե Ձեզ ծանոթ է Գառնիկ ջան այս արտահայտությունները. «Այո, Գառնիկ, դարձյալ փորձիր, ավելի ուժեղ»: Ծանո՞թ է: Իսկ Դուք անդադար Ձեր կնոջ՝ Նարինեի անունն եք տալիս: Հնարավոր չէ՞, սիրով զբաղվելու ժամանակ մի փոքր ցածր լինել, չաղմկել:
-Ներեցեք, բայց իմ անունը՝ Գառնիկ չէ և ես չեմ նման բաներ բացականչել: Փաստորեն կինը դավաճանում էր նրան: Հարևանը լուռ հեռացավ…