Գերմանիայում հայտնաբերվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբեր. տարհանվել է 16 հազար մարդ
ՄիջազգայինՀանովերի մոտակայքում գտնվող Լանգենհագեն քաղաքի շրջակայքում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբեր, գրում է vesti.ru-ն:
Պայթյունի վտանգի առնչությամբ տեղի ժամանակով առավոտան ժամը 9-ին սկսվել է բնակչության տարհանումը՝ մոտ 16 հազար մարդ: Փակվել է Բեռլինը և Դորտմունդը կապող ճանապարհների երթևեկությունը:
Ռումբերը հայտնաբերվել են մի քանի օր առաջ փորձնական հորատման ժամանակ: Գործողության բարեհաջող ավարտի դեպքում բնակիչները կկարողանան վերադառնալ իրենց տներ արդեն երեկոյան:
Լանգեհագեն քաղաքի վարչության ներկայացուցիչները հայտնում են, որ խուճապ չկա բնակչության շրջանում, իսկ ռումբերի վնասազերծման գործողությունն անցկացվում է նախատեսվածի պես: