ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը կհանդիպի Սերժ Սարգսյանին
ՄիջազգայինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հուլիսի 20-ին ժամանելու է Երեւան։
Ամերիկացի համանախագահը Twitter-ի իր էջում գրել է, թե Հայաստանում հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանի հետ՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման հետագա հարցերը։
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն հայտնել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան: