Հասարակությունը «Սասնա ծռերի» գործողությունների մասին իրականությունն իմանալու իրավունք ունի
Ուշադրության կենտրոնում«Սասնա ծռերի» դատական գործընթացը մի օր կանցկացվի փակ դռների ետևում, որպեսզի դատարանը կարողանա գործը քննել։ Դրան են ձգտում խմբավորման գրեթե բոլոր անդամները, դրանով է բացատրվում իրենց սադրանքը նիստերի ժամանակ, այդպես շատ մութ պատմություններ չեն հայտնվի հասարակության ձեռքին, ու իրենք կկարողանան պահպանել «ռազմագերու» կարգավիճակը:
Կարելի է բոլոր նրանց, ովքեր խանգարում են գործընթացը, դատական հաջորդ նիստերին ուղղակի ներս չթողնել ու պատիժներ կիրառել: Հասարակությունը «Սասնա ծռերի» գործողությունների մասին իրականությունն իմանալու իրավունք ունի: