Հելսինկիում «կատվասերների» սրճարան է բացվել
ՄիջազգայինՖինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում բացվել է երկրում երկրորդ սրճարանը, որտեղ այցելուներին ընդունում է մի մեծ կատու՝ իր 5 ձագերով։ Սրճարանի սեփականատեր Պասի Նիկենենը նշել է, որ որոշել է նման սրճարան ստեղծել արտասահմանյան նմանատիպ սրճարանների օրինակով։
Նրա խոսքով, սրճարանում ամեն բան արվում է հաշվի առնելով կատուների շահերն ու սովորությունները։ Օրինակ, քնած կատուներին չի կարելի ձեռք տալ։ Կատուներն ազատորեն տեղաշարժվում են սրճարանի տարածքում եւ իրենք են ընտրում, թե ում հետ կարելի է շփվել, հաղորդում է Yle-ն։
Սրճարանի մուտքը 5 եվրո է։