Այս հյութը կօգնի օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից
Life
Օրգանիզմում թունավոր նյութերի առկայության մասին հուշում են հաճախակի կրկնվող հարբուխը, վարակները, հոգնածությունը, ինչը նշանակում է, որ եկել է օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու ժամանակը:
Ինչպես գրում է Healthy Living House-ը` օրգանիզմը վնասակար նյութերից և բակտերիաներից ամբողջությամբ ազատելու հեշտ եղանակներից մեկը հետևյալ թուրմն օգտագործելն է, որը քայքայում է տոքսինները, բարելավում մարսողությունը և ապահովում անհրաժեշտ էներգիայով օրվա ընթացքում:
Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են.
1 բաժակ ջուր,
1 կոճապղպեղի թարմ արմատ (քերել` ստանալով 3 թեյի գդալ զանգված),
4 խնձոր,
1 կիտրոն:
Պատրաստման եղանակը: Անհրաժեշտ է ընտրել բնական մթերքներ, ապա կեղևազատել կիտրոնը և խնձորի, կոճապղպեղի և ջրի հետ միասին հարել հյութաքամիչով: Անհրաժեշտ է այս հյութն ըմպել առավոտյան` նախաճաշից առաջ դատարկ ստամոքսին: