ԱՄՆ-ում երրորդ հարկից ընկած աղջկան փրկել է խաղալիք-մինիոնը
ՄիջազգայինԱմերիկյան Կոլորադո-Սփրինգս քաղաքում երրորդ հարկից ընկած 5-ամյա աղջկան փրկել է փափուկ խաղալիք-մինիոնը:
Ըստ The Mirror-ի, ընկնելիս երեխան շարունակել է ամուր բռնել խաղալիքը, ինչն էլ, ենթադրաբար, մեղմել է անկումը: Երեխան միայն ձեռքն է կոտրել:
Մինիոնները 2010 թվականին Universal ընկերության թողարկած «Despicable Me» մուլտֆիլմի կերպարներն են: Դեղին մարդուկները մեծ տարածում են գտել երեխաների եւ մեծահասակների շրջանում, եւ սկսել են դրանց խաղալիք տարբերակներն արտադրել: