Ավստրալիան եւ ԱՄՆ-ն խոշորագույն համատեղ զորավարժություններն են անցկացնում
ՄիջազգայինԱվստրալիան եւ ԱՄՆ-ն խոշորագույն համատեղ զորավարժություններն են անցկացնում: Reuters-ի փոխանցմամբ՝ դրանց մեծ մասն անցկացվում են ծովում՝ ուղերձ հղելով ինչպես դաշնակիցներին, այնպես էլ պոտենցիալ թշնամիներին:
Զորավարժություններին 33 հազար ամերիկացի եւ ավստրալացի զինծառայող է մասնակցում: ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ադմիրալ Հարրի Հարրիսը նշել է, որ զորավարժություններն ազդանշան են «ընկերներին, գործընկերներին եւ պոտենցիալ թշնամիներին»: