Երկրի կողքով պլատինե աստերոիդ կանցնի
ՄիջազգայինԵրկրի կողքով եզակի աստերոիդ կանցնի, որն ավելի քան 5 տրլն դոլար է գնահատվում: Ըստ russian.rt.com-ի, գիտնականները ենթադրում են, որ 100 մլն տոննա կշռող այդ երկնային մարմնի միջուկն ամբողջությամբ պլատինից է:
«Թանկարժեք» աստերոիդի թռիչքը համացանցում ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Կանարյան կղզիների աստղադիտարանից:
UW-158 անվանումով աստերոիդը մեր մոլորակից 2.4 մլն կմ հեռավորությամբ կանցնի: The Daily Mail-ի փոխանցմամբ, երկնային մարմնի առաջին լուսանկարը հրապարակել է Arecibo-ն: Գիտնականների տվյալներով, աստերոիդն ընկույզի տեսք ունի եւ շատ արագ պտտվում է:
Գիտնականների փոխանցմամբ, UW-158-ում երկրաբնակների համար թանկարժեք քիմիական տարրեր կան, այդ թվում՝ մինչեւ 100 մլն տոննա պլատին: Աստերոիդն ընդհանուր առմամբ 300 միլիարդից մինչեւ 5.4 տրիլիոն դոլար են գնահատում: