Զինված բախում Դաղստանում. մեկ հատուկ ջոկատային է զոհվել
ՄիջազգայինԴաղստանում զինված բախման հետեւանքով մեկ զինյալ է ոչնչացվել: ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, տեղեկացնում է, որ բախումը տեղի է ունեցել Դաղստանի Ակկա գյուղի մերձակայքում:
«Անտառային տեղանքով անցնելիս ուժայինները հանդիպել են զինյալների խմբի, որոնք կրակ են բացել: Բախման ընթացքում ապօրինի զինված խմբավորման անդամներից մեկը ոչնչացվել է»,- նշել է գործակալության աղբյուրը:
Բախման հետեւանքով նաեւ արագ արձագանքման հատուկ ջոկատի մեկ մարտիկ է զոհվել: Մնացյալ զինյալների որոնումները շարունակվում են: