ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը:
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14-ին, Փարիզ այցելելու հրավերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատը:
Ըստ ավանդույթի՝ Բաստիլի գրավման օրվա տոնակատարությունները մեկնարկում են զինվորական շքերթով Ելիսեյան դաշտերում: Շքերթն ընդունում է Ֆրանսիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:
1789թ-ի ֆրանսիական հեղափոխության ընթացքում հենց հուլիսի 14-ին անկում ապրեց միապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Բաստիլի ամրոցը: Ֆրանսիայում այդ օրն ազգային տոն հռչակելու մասին որոշումն ընդունվել է 1880թ-ի հուլիսի 6-ին: