Գերմանիայում հազարավոր մարդկանց տարհանում են չպայթած ռումբերի պատճառով
ՄիջազգայինԳերմանիայում հազարավոր մարդկանց են տարհանում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չպայթած զինամթերքի պատճառով:
NDR-ի հաղորդմամբ, մի քանի օր առաջ հորատողները երեք ռումբ են գտել, որոնք, ենթադրվում է, Երկրորդ աշխարհամարտից են մնացել: Պարզելու համար, որ խոսքն իսկապես չպայթած ռումբերի մասին է, հողային աշխատանքներ են հարկավոր:
Ծրագրվում է Հանովերում շուրջ 16 հազար մարդ տարհանել: Ավտոմայրուղու այդ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է:
Ամեն տարի Գերմանիայում շուրջ 5.500 չպայթած զինամթերք են ոչնչացնում: Պատերազմի ընթացքում Գերմանիայի վրա, ընդհանուր առմամբ, ավելի քան 2 մլն ավիառումբ է նետվել, որոնք շուրջ 5%-ը՝ 100 հազարը, չի պայթել: Ամենից շատ ռումբ է նետվել Բեռլինի վրա (ավելի քան 68 հազար տոննա), Համբուրգի (45 հազար տոննա), ինչպես նաեւ Ռուրսկի մարզի տարածքի (շուրջ 162 հազար տոննա):