Նոր Զելանդիայում ձերբակալել են AC/DC-ի թմբկահարին
ՄիջազգայինՆոր Զելանդիայում ձերբակալվել է AC/DC խմբի թմբկահար Ֆիլ Ռադը, գրում է gazeta.ru-ն:
61-ամյա երաժշտի ձերբակալության պատճառները դեռ պարզ չեն: Նաև հայտնի չէ, թե արդյոք ոստիկանությունը Ռադին նոր մեղադրանքներ կներկայացնի:
Ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել նրա ձերբակալությունը:
Ավելի վաղ Ռադը դատապարտվել էր ութ ամիս տնային կալանքի՝ սպանության սպառնալիքի և թմրանյութեր պահելու համար: