Մոսկվայում կրակ են արձակել ավտոբուսի կանգառում
ՄիջազգայինՄոսկվայում կրակ են բացել ավտոբուսի կանգառի ուղությամբ: ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Պյատնիցկի մայրուղու շրջանում: Հյուսիսային Կովկասից երկու տղամարդ տրավմատիկ ատրճանակից կրակ են բացել կանգառում:
Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, վնասվել է միայն կանգառասրահի ապակին: 20 րոպե անց հաջողվել է ձերբակալել մեղավորներին, ատրճանակն առգրավվել է:
Գործի առիթով ստուգում է կատարվում: Քննարկվում է «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը: