Նյու Յորքում հարսնաքույրերը մահացել են հարսանիքի ճանապարհի
ՄիջազգայինՆյու Յորքի նահանգում պիկապը բախվել է լիմուզինին, որի մեջ եղել են հարսնացուի երեկույթից դուրս եկած հարսնաքույրերը: Չորս աղջիկ մահացել է, երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել, գրում է ria.ru-ն:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Կատչոգ համայնքում տեղի ժամանակով 18:00-ին: Լիմուզինը, որը հարսանիքի անցկացման վայր էր տանում աղջիկներին, վերադառնում էր Լոնգ-Այլենդ կղզու վրա տեղի ունեցած երեկույթից:
Պիկապի վարորդը ձերբակալվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար, ինչ համար դատարանի առաջ կկանգնի կիրակի:
Դեպքի հանգամանքները պարզվում են: