Մոսկվայում տրանսսեքսուալը 40 հազար դոլար է գողացել հայաստանցի գործարարից
LifeՀայաստանից ժամանած գործարարը «Досуг» կայքի միջոցով իր բնակարան է կանչել տրանսսեքսուալ-մարմնավաճառի։ Ինչպես գրում է Life.ru-ն, գործարարը Ալիկա անունով մարմնավաճառին 10 հազար ռուբլի է վճարել՝ նրա ծառայությունների դիմաց։
Սակայն վերջինս այդքանով չի բավարարվել։ Երբ տղամարդը բաղնիքում է եղել, նա վերջինիս գրպանից վերցրել է 40 հազար դոլար, ինչպես նաև՝ ոսկյա շղթան՝ խաչով, և փախել խալաթով ու հողաթափերով։
Լրատվամիջոցին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ տուժողից։ Շենքի պատասխանատուն տեղեկացրել է, որ նա գործով դուրս է եկել տանից։
Ոստիկանությունն այժմ փնտրում է տրանսսեքսուալ-գողին։ «Досуг» Կայքում նշված նրա հեռախոսահամարին ոչ ոք չի պատասխանում։