Տիգրան Ս. Պետրոսյանը՝ Բարսելոնայում ընթացող օփեն մրցաշարի առաջատար
ՍպորտԲարսելոնայում ընթացող օփեն մրցաշարում գերազանց խաղ է ցուցադրում երևանցի միջազգային վարպետ Տիգրան Պետրոսյանը, որը խաղացված 5 տուրերից հետո ունի 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, այս մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանը ներկայացնող մյուս շախմատիստները՝ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանն ունեն 3.5-ական միավոր:
Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: