Թուրքիան որոշել է պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին
HeaderԹուրքիան թուրքսիրիական սահմանին պատ կառուցելուց հետո որոշել է նմանատիպ պատ կառուցել նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Թուրքական իշխանությունները որոշել են հայթուրքական սահմանի Արդահան, Կարս և Իգդիր քաղաքների շրջանում կառուցել պատ, որը կահավորված է լինելու նաև նորագույն սահմանային անվտանգության համակարգերով, ինչը շուրջօրյա հսկողություն է ապահովելու սահմանային հատվածում:
Սահմանային անվտանգության համակարգերով կահավորված է լինելու նաև թուրք իրանական սահմանին կառուցվելիք պատը: