525.000 ԱՄՆ դոլար. Artn հեռուստաընկերության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ռեկորդային արդյունքները
ՀասարակությունArmday.am-ն արդեն հրապարակել էր, որ ԱՄՆ-ում տեղի է ունեցել Artn հեռուստաընկերության հերթական ամենամյա հեռուստամարաթոնը, որը իրականացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ։ Սոցիալական աջակցության ծրագիրն այլեւս իրականություն է:
Artn shant հեռուստատեսության ուղիղ եթերում լուսաբանվեց հեռուստամարաթոնը, որի ընթացքում հանգանակվեց աննախադեպ արդյունք ՝շուրջ 525.000 ԱՄՆ դոլար, որը ուղղվելու է Վանաձորի եւ Գյումրու անօթեւան բնակիչներին բնակարանով ապահովելուն:
Նշենք, որ նախորդ տարիներին տեղի ունեցած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարի շրջանակներում 28 ընտանիքի երազանք կատարվել էր: Տեղեկացնենք, որ առաջիկայում նախատեսվում է Artn հեռուստաընկերության ղեկավարության այցը Հայաստան, որի ընթացքում էլ կհատկացվեն բնակարանները:
Հավելենք , որ Հայաստանի իշխանական էլիտայի ներկայացուցիչները հեռուստամարաթոնին չեն մասնակցել , այդպես էլ իրենց ներդրումը չունենալով անօթևանության խնդիր կարգավորմանը: