ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել Դեյր Էլ Զորում
HeaderԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի` սիրիական Դեյր Էլ Զոր նահանգում իրականացրած ավիահարվածների հետևանքով տասնյակ բնակիչներ են զոհվել:
Ինչպես հաղորդում է Press.TV-ն, այս տվյալները հայտնում է Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը: Կենտրոնի տվյալներով` կոալիցիան երկուշաբթի ավիահարվածներ է իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Մայադին քաղաքում, որը Դեյր Էլ Զոր քաղաքից գնտվում է 45 կմ հեռավորությամբ:
Դիտորդների հաղորդմամբ` ավիահարվածներին 42 պատանդ և 15 իսլամիստ է զոհ գնացել: Շենքը, որի ուղղությամբ հասցվել են հարվածները որպես կալանավայր է ծառայել «մեծ թվով քաղաքացիների» համար: