Ես մտածում եմ միայն հաղթանակի մասին. Արթուր Աբրահամ
ՍպորտWBO վարկածով 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսել է Ռոբերտ Շտիգլիցի դեմ մենամարտի մասին:
«Տիտղոսային յուրաքանչյուր մենամարտ բարդ է լինում: Այսօր նույնպես ամեն ինչ հեշտ չեղավ, քանի որ 2-րդ ռաունդում ատամս կոտրվեց: Սակայն ես կարողացա հիանալի գործե մարզչի խորհրդով: Մենք միշտ մտածում ենք հաղթանակի մասին»,- Աբրահամի խոսքերն են մեջբերել գերմանական ԶԼՄ-ները:
Ռոբերտ Շտիգլիցն իր հերթին ասել է, որ հասկանում է մարզչին, ով 6-րդ ռաունդում մենամարտը կասեցնելու որոշում է կայացրել:
«Ես ավելի վաղ վեր կացա, քան մրցավարը հասավ 10-ին, սակայն ամեն դեպքում ես լավ վիճակում չէի: Իմ մարզիչը ճիշտ որոշում է կայացրել: Կարիերաս ավարտելու մասին այժմ չեմ ցանկանում մտածել»,- ասել է Շտիգլիցը:
Հիշեցնենք, որ գերմանական Հալլեում Արթուր Աբրահամը 6-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի շնորհիվ հաղթել է Ռոբերտ Շտիգլիցին: