Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Իրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Պшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ․ եղանակի տեսություն ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով. ԿԳՄՍՆ Նիկոլից հետո ամենամեծ վնասը ՀՀ քաղաքական կյանքին հասցրել է երկրորդ նախագահի քարոզչական թիմը․ Աշոտյան Եվրոպան կրակում է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Մեքենայի պահեստամասերի գործարան է այրվել, առնվազն 50 մարդ վիրավnրվել է․ (տեսանյութ)


Ինչպե՞ս հաղթահարեմ ձեռնաշարժության սովորությունը

Life

«Ես ձեռնաշարժությամբ սկսեցի զբաղվել ութ տարեկանում։ Հետագայում իմացա, թե որն է այդ հարցի վերաբերյալ Աստծու տեսակետը։ Ամեն անգամ, երբ կրկին տրվում էի այդ գայթակղությանը, ինձ շատ վատ էի զգում։ Մտածում էի. «Ինչպե՞ս կարող է Աստված սիրել ինձ նմանին»» (Լուիզ)։

ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ շրջանում սեռական ցանկությունները ուժգնանում են։ Արդյունքում հնարավոր է՝ ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ձեռք բերես*։ Շատերը ասում են, որ դա անմեղ զբաղմունք է։ Նրանք մտածում են. «Չէ՞ որ ոչ ոքի չեմ վնասում»։ Սակայն այս սովորությունից խուսափելու հիմնավոր պատճառ կա։ Պողոս առաքյալը գրեց. «Սպանեք ձեր մարմնի անդամները.... կապված.... սեռական կրքերի» հետ (Կողոսացիներ 3։5)։ Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա) չի սպանում սեռական կրքերը, այլ ավելի է բորբոքում դրանք։ Քննենք հետևյալը։

● Մաստուրբացիան բացառապես եսակենտրոն վերաբերմունքի արդյունք է։ Օրինակ՝ ձեռնաշարժությամբ զբաղվելու ժամանակ անհատը կենտրոնանում է միայն իր անհագ կիրքը բավարարելու վրա։

● Մաստուրբացիայով զբաղվելը պատճառ է դառնում, որ անհատը հակառակ սեռին դիտի որպես առարկա կամ միջոց ինքնաբավարարման համար։

● Եսակենտրոն մտածելակերպի պատճառով, որը ձեռք է բերվում մաստուրբացիայով զբաղվելու արդյունքում, ամուսինների միջև սեռական անբավարարվածություն է առաջանում։

Ուստի սեռական ցանկությունները ձեռնաշարժության միջոցով բավարարելու փոխարեն՝ ձգտիր ինքնատիրապետում զարգացնել (1 Թեսաղոնիկեցիներ 4։4, 5)։ Դրա համար Աստվածաշունչը խորհուրդ է տալիս խուսափել այն իրավիճակներից, որոնք գուցե դրդեն քեզ սեռական ցանկությունները առաջին տեղում դնելու (Առակներ 5։8, 9)։ Այդուհանդերձ, ինչպե՞ս վարվել, եթե արդեն ձեռնաշարժության գերի ես դարձել։ Հավանաբար փորձել ես ձերբազատվել այդ վատ սովորությունից, բայց քեզ չի հաջողվել։ Ինչ խոսք, հեշտ է եզրակացնել, որ չես կարող ոչինչ փոխել և որ ի զորու չես ապրելու Աստծու չափանիշներով։ Հենց այդպես էր մտածում Պեդրոն։ Նա ասում է. «Ես ինձ ահավոր վատ էի զգում, երբ հերթական անգամ սայթաքում էի։ Մտածում էի, որ այլևս հնարավոր չէ սխալս ուղղել։ Չէի կարողանում աղոթել»։

Եթե դու էլ նույն զգացումներն ունես, մի՛ վհատվիր։ Քո իրավիճակը անհույս չէ։ Շատ պատանիներ և չափահաս մարդիկ պայքարել են ձեռնաշարժության դեմ և կարողացել են հաղթահարել այդ սովորությունը։ Դու նույնպես կարող ես։

Մեղավորության զգացում

Ինչպես արդեն նշվեց, նրանք, ովքեր ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ունեն, հաճախ տանջվում են մեղավորության զգացումից։ Հիշիր, «աստվածահաճո տրտմությունը» կարող է մղել քեզ հաղթահարելու այդ սովորությունը (2 Կորնթացիներ 7։11)։ Սակայն չափից շատ քեզ մեղադրելը կարող է հակառակ արդյունքն ունենալ։ Դա կարող է այնքան վհատեցնել, որ ցանկանաս հանձնվել այդ պայքարում (Առակներ 24։10

Ուստի ձգտիր հարցին հավասարակշռված ձևով նայել։ Ձեռնաշարժությունը անմաքրության մի ձև է։ Այն կարող է «տարբեր ցանկությունների ու հաճույքների ստրուկ» դարձնել մարդուն և անառողջ մտածելակերպ զարգացնել (Տիտոս 3։3)։ Այնուհանդերձ, դա չի համարվում ծայրաստիճան սեռական անբարոյության ձև, ինչպիսին պոռնկությունն է (Հուդա 7)։ Ուստի եթե ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ունես, մի՛ եզրակացրու, թե աններելի մեղք ես գործում։ Կարևոր է դիմադրել այդ ցանկությանը և երբեք չհանձնվել պայքարում։

Երբեմն հեշտ է ընկճվել հերթական անհաջողությունից հետո։ Եթե նման բան տեղի ունենա, հիշիր Առակներ 24։16 համարի խոսքերը. «Եթե արդարը նույնիսկ յոթ անգամ ընկնի, վեր կկենա, բայց ամբարիշտները փորձանքի պատճառով կսայթաքեն»։ Ժամանակավոր անհաջողությունը քեզ վատ անձնավորություն չի դարձնում։ Ուստի մի՛ հանձնվիր, այլ վերլուծիր, թե ինչու նորից նման բան արեցիր, և փորձիր նույն սխալը չկրկնել։

Ժամանակ տրամադրիր և խորհրդածիր Աստծու սիրո և ողորմածության մասին։ Սաղմոսերգու Դավիթը, որը նույնպես թուլություններ ուներ, գրեց. «Ինչպես հայրն է գթում իր որդիներին, այնպես էլ Եհովան է գթում իրենից վախեցողներին, որովհետև նա լավ գիտի մեր կազմությունը, հիշում է, որ հող ենք մենք» (Սաղմոս 103։13, 14)։ Այո՛, Եհովան հաշվի է առնում մեր անկատարությունը և պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5)։ Սակայն նա ուզում է, որ շարունակենք ջանքեր թափել ուղղվելու համար։ Ուստի ի՞նչ գործնական քայլեր կարող ես անել, որ ձերբազատվես այդ սովորությունից։

Ինչ ես դիտում։ Դիտո՞ւմ ես այնպիսի ֆիլմեր կամ հեռուստահաղորդումներ կամ օգտվո՞ւմ ես այնպիսի վեբ կայքերից, որոնք քեզ սեռապես գրգռում են։ Սաղմոսերգուն, իմաստություն դրսևորելով, աղոթեց Աստծուն. «Աչքերս հեռացրո՛ւ անարժան բաներ տեսնելուց»* (Սաղմոս 119։37

Ստիպիր քեզ կենտրոնանալ այլ բաների վրա։ Վիլյամ անունով մի քրիստոնյա խորհուրդ է տալիս. «Նախքան քնելը հոգևոր թեմաներով ինչ-որ բան կարդա։ Շատ կարևոր է, որ օրդ վերջանա հոգևոր մի բանով» (Փիլիպպեցիներ 4։8

Խոսիր այդ խնդրի մասին հոգևոր հասուն անհատի հետ։ Ամաչելու պատճառով միգուցե դժվարանաս նույնիսկ վստահելի անհատի հետ զրուցել այդ մասին։ Այդուհանդերձ, դու կկարողանաս հաղթահարել այդ սովորությունը, եթե խոսես։ Ահա թե ինչ է ասում Դեյվիդ անունով մի քրիստոնյա. «Ես առանձին խոսեցի հորս հետ։ Երբեք չեմ մոռանա նրա խոսքերը։ Ժպիտը դեմքին՝ նա վստահեցրեց ինձ, որ հպարտանում է ինձնով։ Նա գիտեր, թե ինչ քաջություն է պահանջվել ինձնից այդ թեմայի շուրջ խոսելու համար։ Նրա խոսքերը ինձ ուժ տվեցին և ավելի վճռական դարձրին»։

Դեյվիդը շարունակում է. «Հետո հայրս աստվածաշնչյան մի քանի համարների օգնությամբ հավաստիացրեց, որ ես վատ մարդ չեմ։ Այնուհետև ուրիշ համարներ ցույց տվեց, որ հասկանամ իմ արարքի լրջությունը։ Նա ասաց, որ այլևս նման բան չանեմ, և խոստացավ, որ մի որոշ ժամանակ հետո նորից կխոսի ինձ հետ։ Նաև ասաց, որ եթե նորից կրկնվի նման բան, չհուսալքվեմ, այլ ջանքեր թափեմ, որ ավելի երկար ժամանակ չսայթաքեմ»։ Դեյվիդը եզրակացնում է. «Ամենամեծ օգուտը այն էր, որ ինչ-որ մեկը գիտեր իմ խնդրի մասին և օգնում էր ինձ»*։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Պատահական սեքսին չպետք է թեթևամտորեն վերաբերվել։ Ինչո՞ւ։

[ծանոթագրություններ]

Ձեռնաշարժությունը չպետք է շփոթել այն երևույթի հետ, երբ ակամայից սեռական ցանկություն է առաջանում անհատի մեջ։ Օրինակ՝ երիտասարդ տղան կարող է արթնանալ սեռապես գրգռված վիճակում կամ ունենալ երազախաբություն (ակամա սերմնահոսություն)։ Նմանապես, որոշ աղջիկներ գուցե ակամայից սեռական գրգռվածություն զգան, հատկապես դաշտանային ցիկլից անմիջապես առաջ կամ հետո։ Սակայն ձեռնաշարժությունը մտածված սեռական ինքնագրգռումն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2-րդ հատորը, գլուխ 33 (ռուս.)։

Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2-րդ հատորը, էջ 239–241 (ռուս.)։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Փախիր երիտասարդական ցանկություններից, փոխարենը՝ հետամուտ եղիր արդարության, հավատի, սիրո և խաղաղության նրանց հետ, ովքեր մաքուր սրտով են կանչում Տիրոջը» (2 Տիմոթեոս 2։22

ԱՌԱՋԱՐԿ

Աղոթիր նախքան ցանկությունը կուժեղանա։ Խնդրիր Եհովա Աստծուն, որ քեզ տա «սովորականին գերազանցող ուժը»՝ գայթակղությանը դիմադրելու համար (2 Կորնթացիներ 4։7

ԳԻՏԵԻ՞Ր

Թույլ մարդը կարող է տրվել իր սեռական ցանկություններին։ Սակայն ուժեղ տղամարդը կամ կինը կարող է ինքնատիրապետում դրսևորել, նույնիսկ երբ մենակ է։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ես կկենտրոնացնեմ միտքս մաքուր բաների վրա, եթե ․․․․․

Ցանկությանը տրվելու փոխարեն՝ ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Եհովան պատրաստ է ներելու (Սաղմոս 86։5

● Աստված մեր մեջ դրել է սեռական ցանկությունները և ասում է, որ պետք է ինքնատիրապետում զարգացնենք։ Փաստորեն, նա վստահ է, որ ի՞նչ կարող ես անել։

[մեջբերում 182-րդ էջի վրա]

«Այդ սովորությունը հաղթահարելուց հետո զգում եմ, որ մաքուր խիղճ ունեմ Եհովայի առաջ։ Դա ոչ մի բանի հետ չեմ փոխի» (Սառա)։

[նկար 180-րդ էջի վրա]

Եթե վազելիս ընկնում ես, պետք չէ ամեն բան նորից սկսել. եթե ձեռնաշարժության դեմ պայքարելիս ձախողվում ես, դա չի նշանակում, որ քո արած ջանքերը զուր են եղել

Նեթանյահուի բացահայտ արհամարհանքը Հիսուս Քրիստոսի հանդեպ ուշագրավ է. Արաղչի Հանքաքարի բարձման և տեղափոխման ամբողջական ցիկլը 1 րոպեում. ինչպես է Komatsu դուետն աշխատում բացահանքումԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավ Ունենք սոցիալական ծրագիր՝ ժողովրդի բարեկեցիկ ապագայի համար․ Հրայր Կամենդատյան.Իրանի դեմ պատերազմը սպառնալիք է Հայաստանի սահմաններին․ Ավետիք ՔերոբյանՓաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Վախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Պшտերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը. Տիգրան Աբրահամյան Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ․ եղանակի տեսություն 700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով. ԿԳՄՍՆ Մենք այլևս թույլ չենք լինի. մենք բերում ենք լավագույն մասնագետին` մեր երեխաների անվտանգության համար. Ուժեղ ՀայաստանՆիկոլից հետո ամենամեծ վնասը ՀՀ քաղաքական կյանքին հասցրել է երկրորդ նախագահի քարոզչական թիմը․ Աշոտյան Եվրոպան կրակում է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով Բագրատ Միկոյանի ուժեղ կշտացնող առաջարկը Ն.ՓաշինյանինՄարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Մեքենայի պահեստամասերի գործարան է այրվել, առնվազն 50 մարդ վիրավnրվել է․ (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնությունը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Փաշինյանն ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Լարված իրավիճակ` Արամուսում. ինչ են պահանջում քաղաքացիները (տեսանյութ)2025 թվականին արձանագրվել է «կանաչ» էներգետիկայի ռեկորդային աճ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Մշակույթը մեր ապագայի հիմքն է, պետք է պահպանենք այն․ Աննա ԿոստանյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանԽոշոր հրդեհ՝ «Silk Soft» անձեռոցիկի գործարանում Չեմ ուզում, որ մեզ ծափ տան. ուզում եմ՝ չկորցնենք մեր ազգային ինքնասիրությունը. Էդմոն ՄարուքյանՄերձավոր Արևելքի էսկալացիայի ազդեցությունը միջազգային էներգետիկ համակարգի և տնտեսական կայունության վրա․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր ԵՄ-ն բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Իսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներին Իրանը hարվածել է Արևմտյան Երուսաղեմի և Հայֆայի օբյեկտներին Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը ենթարկվում է մեկ մարդու թելադրանքին․ Մենուա ՍողոմոնյանՎթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներում Կիմ Չեն Ընը դստեր հետ շրջել է տանկnվ Եվրոպայի լիգա. հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերը Սենց կին ունեմ, ինձ չեն կարա հաղթեն. Ավետիք ՉալաբյանՆոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Իշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Լևոն Ազիզյան Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ մարտի 20-ի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իսայելում հայերի շրջանում վնասներ ու զոհեր չկան, թեև բավական լարված գիշեր ենք անցկացրել. ՉերնամորյանՄի դրամի ուժը միանում է Սիմֆոնիկ անտառ նախագծի ամփոփիչ փուլինIdram&IDBank-ի հատուկ առաջարկը՝ Դալմա Գարդեն ՄոլումԻշխան Սաղաթելյանի անդրադարձը Փաշինյանի հայտարարությանը12 հատկանիշ․ ինչ են փնտրում տղամարդիկ կնոջ մեջ
Ամենադիտված