Դոլարը, եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 480.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.74 դրամ (աճել է 3.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.38 դրամ (աճել է 1.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.15 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 255.36 դրամ, ոսկի՝ 19,236.76 դրամ, պլատին՝ 14,243.16 դրամ։
Հունիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: