Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման
ՀասարակությունԶանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանին այսօր` հունիսի 27-ին, Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց դատավճիռը, համաձայն որի՝ Արարատ Խանդոյանը մեղավոր ճանաչվեց իրեն առաջադրված մեղադրանքում.«Դատարանն Արարատ Խանդոյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց 3 տարի 6 ամիս ազատազրկման»:
Արարատ Խանդոյանը ծափահարեց դատավճռին, իսկ հարազատները լքեցին նիստերի դահլիճը:
Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվեց մեղավոր: