Մոսկվայում վիրավորված հայ գործարարը վախճանվել է
ՀասարակությունՎաչիկ Աբգարյանը, ում երեքշաբթի առավոտյան վիրավորել էին Մոսկվայի արևմուտքում, հիվանդանոցում վախճանվել է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ՔԿ-ի Մոսկվայի քննչական գլխավոր վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
Աղբյուրի խոսքով` զոհված հայը կապ ուներ շինարարական բիզնեսի հետ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Վերեյսկայա փողոցի 14 տան մոտ, առավոտյան ժամը 8.10-ին տղամարդը վիրավորվել է, ենթադրաբար, հրազենից: Իվանովայի խոսքով` տղամարդուն հայտնաբերել են կրծքավանդակին հրազենային վիրավորմամբ: Տուժածին հոսպիտալացրել են, սակայն նա հիանդանոցում մահացել է: Փաստով ստուգում է կատարվում:
Տղամարդու դիակի մոտ ատրճանակ էին գտել: