Լոս Անջելեսում կայծակը հարվածել է ինքնաթիռի
ՄիջազգայինԼոս Անջելեսում բարեհաջող վայրէջք է կատարել ինքնաթիռը, որին հարվածել է կայծակը, գրում է korrespondent.net-ը:
Alaska Airlines ընկերության ինքնաթիռը թռել էր Լոս Անջելեսի օդանավակայանից և ուղևորվում էր Վաշինգտոն: Ինքնաթիռում եղել է 159 ուղևոր և անձնակազմի վեց անդամ:
Կայծակի հարվածից հետո օդաչուն որոշել է, որ ինքնաթիռը կարող է վնասված լինել և ապահովության համար վերադարձել է օդանավակայան։