Դոլարը շարունակում է արժեզրկվել, իսկ եվրոն թանկացել է
HeaderԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 22-ին, կազմել է 480.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.12 դրամ (աճել է 0.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.86 դրամ (աճել է 1.35 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.04 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 254.9 դրամ, ոսկի՝ 19,183.49 դրամ, պլատին՝ 14,157.96 դրամ։
Հունիսի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: