Թրամփը Պուտինի հետ լիաֆորմատ հանդիպում է ցանկանում. AP
HeaderԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լիաֆորմատ հանդիպում է ցանկանում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին։
Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ՝ պահպանելով բոլոր դիվանագիտական ձեւաչափերը՝ չնայած նրա վարչակազմի որոշ ներկայացուցիչների անհանգստությանը։ Մասնավորապես՝ նա դեմ չէ լրատվամիջոցների ներկայությանը, ինչպես նաեւ կոչ է անում նման բանակցությունների համար անհրաժեշտ արձանագրություններ նախապատրաստել։
Սակայն Թրամփի վարչակազմի շատ ներկայացուցիչներ նախընտրում են, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հեռավորություն պահպանի ։