Մոսկվայում քամու եւ ամպրոպի պատճառով վտանգավորության դեղին մակարդակ են հայտարարել
Ուշադրության կենտրոնումՄոսկվայի մարզում հունիսի 26-ին քամու եւ ամպրոպի պատճառով վտանգավորության դեղին մակարդակ են հայտարարել։ Այս մասին հաղորդում է «Մոսկվա» գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի Հիդրոմետ կենտրոնը։
Վտանգավոր երեւույթների ինտենսիվության աստիճանը դեղին է, եղանակը պոտենցիալ վտանգ է ներկայացնում։ Օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ ։