Տուրգործակալ հայուհին Բոսթոնում մեղադրվում է ավիատոմսերի հետ կապված խաբեբայության մեջ
ՄիջազգայինԲիլերիկա քաղաքի ոստիկանությունը ամերիկյան Մասաչուսեթս նահանգում հայտնել է, որ Բոսթոնի շրջանում տուրգործակալը ավիատոմսերի հետ կապված խաբեբայության միջոցով տեղի բնակչուհիներից մեկին զրկել է մոտ 5 հազար դոլարից, իսկ գլխավոր դատախազի գրասենյակը հետաքննում է տուրգործակալի նկատմամբ իր երկրից ստացվող բողոքներ։ Այս մասին գրում է տեղի «Lowell Sun» պարբերականը։
Լոուելի շրջանային դատարանը պետք է այս շաբաթ լսումներ իրականացնի 36-ամյա Ջուլյա Գրիգորյանի նկատմամբ, որը մեղադրվում է ավելի քան 250 դոլարի գողության մեջ, սակայն գործի քննությունը հետաձգվել է մինչեւ օգոստոսի 14-ը։ Նրա նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։
Գրիգորյանն իր երկրի ժամանած ավելի քան 500 հաճախորդներ պնդում են, որ իրենք տասնյակ հազարավոր դոլարներ են վճարել Գրիգորյանին ավիատոմսերի դիմաց, բայց ավելի ուշ պարզվել է տոմսերը չկան, իսկ փողը չեն վերադարձրել։