35-ամյա ամուսնացած ուսուցչուհին 10 ամիս քնել է 17-ամյա աշակերտի հետ
LifeԱնգլիայում նոր սկանդալ է բարձրացել։ Բրեդֆորդի Tong High School դպրոցում աշխատանքից հեռացրել են 35-ամյա ուսուցչուհուն։ Վերջինն այլեւս չի կարողանա մանկավարժական գործունեությամբ զբաղվել, քանի որ սեռական կապ է ունեցել 17- ամյա աշակերտի հետ։
The Sun (https://www.thesun.co.uk/news/3854477/marriedfemale-teacher-who-had-10-month-affair-with-17-year-oldpupil-banned-from-teaching/)-ը գրում է, որ ամուսնացած ուսուցչուհի Ամենա Նազամ-Քհամը աշակերտին իր մերկ լուսանկարներն է ուղարկել, նրան փոքրիկ անվանել եւ իր տուն կամ հյուրանոց հրավիրել, որտեղ նրանք սեքսով են զբաղվել։
Բացի այդ, ուսուցչուհին նրան թանկարժեք նվերներ է նվիրել՝ Hugo Boss ապրանքանիշի ժամացույց եւ տարբեր համերգների տոմսեր։