Պակիստանում 2 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը 56 մարդու է հասել
HeaderՊակիստանում 2 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը 56 մարդու է հասել: Վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին` AP-ն հայտնում է, որ վիրավորներից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:
Պայթյունները տեղի են ունեցել նախօրեին` երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող Փարաչինար քաղաքի շուկայում: Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է սուննի արմատական խմբավորումը: Նշվում է, որ Փարաչինարում առավելապես շիաներ են ապրում: