Լարսի ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Անհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը Վանաձորում բախվել են «Mercedes» և «Volkswagen», վիրավnրներ կան 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա. պատգամավոր Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի գերպետությունների շահերի բախման կիզակետում. Ռոբերտ Քոչարյան Մխիթարյանը գրառում է կատարել «Բորուսիայի» հետ խաղից հետո Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր


Արտակարգ դեպք Երևանում. «Տնօրենը» աշխատանք խոստանալով՝ աղջկան տարել է «Մանումենտի» այգի և մեքենայում…

Life


1in.am
-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Տիգրան Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

24-ամյա Տիգրանը մեղադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ Աշխեն Գ.-ի (անունը փոխված է) նկատմամբ նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, «իր սեռական կրքերին հագուրդ է տվել խաթարված ձևով…»:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը:

Տիգրան Մ.-ն համացանցի «list.am» կայքի միջոցով տեղեկացել է, որ Աշխեն Գ.-ն աշխատանք է փնտրում: Նրան Երևանի Հարավ-արևմտյան թաղամասում գործող խանութում որպես մենեջեր աշխատանքի տեղավորելու պատրվակով 2014 թվականի հունիսի սկզբին ծանոթացել է աղջկա հետ:

Առաջին անգամ հանդիպել են մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ: Հանդիպումը կարճ է տևել: Տիգրանն ասել է, թե շտապում է:

Պայմանավորվել են նորից հանդիպել:

Աշխենն այդ ընթացքում փորձաշրջանով այլ աշխատանքի է ընդունվել: Եվ հենց առաջին աշխատանքային օրը՝ հունիսի 21-ին, նրան զանգահարել է Տիգրանը, պահանջել է, որ աղջիկը դուրս գա աշխատանքից, քանի որ ինքը նրան ավելի լավ աշխատանք է առաջարկում:

Հանդիպել են այդ օրը, ժամը 14-ինՄաշտոցի պողոտայի «Գրանդ Քենդի» պոնչիկանոցի մոտ:

Աշխենը Տիգրանի առաջարկով նստել է նրա «Շկոդա» մեքենան, բայց Տիգրանը աղջկան Հարավ-արևմտյան թաղամաս՝ ենթադրյալ աշխատավայր տանելու փոխարեն, մեքենայով տարել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգու ծառախիտ հատվածը:

Մեքենայից իջել են:

Տիգրանն անմիջապես գրկել ու համբուրել է Աշխենին: Վերջինիս կողմից «փոխադարձ համբույրներ չստանալով»՝ մի քանի ապտակ է հասցրել նրան, ստիպել է նստել մեքենայի հետևի նստատեղին, ինքն էլ է նստել այնտեղ, դուռը փակել է ու առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ:

Աշխենը մերժել է: Տիգրանը նորից ապտակներ է հասցրել նրան, բռնություն գործադրելով, աղջկա կամքին հակառակ հանել նրա կոշիկները, տաբատը, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:

Միաժամանակ ձեռնաշարժություն է արել ու սերմնահեղուկը թափել է աղջկա ոտքերին: Աղջիկը անձեռոցիկներով մաքրել է սերմնահեղուկը:

Հետո Տիգրանը պահանջել է, որ աղջիկը հագնվի ու հեռանա:

Հենց որ աղջիկը հագնվել ու դուրս է եկել մեքենայից, Տիգրանը նրան թողել է այգում և մեքենայով հեռացել է:

Տիգրան Մ.-ն դատարանում հրաժարվել է մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց: Նա ցուցմունք է տվել, թե կայքում տեսել է Աշխենի հայտարարությունը և հեռախոսի համարը: Ինքն էլ է աշխատանք փնտրել: Երբ տեսել է մենեջերի աշխատանքի առաջարկ, որտեղ պահանջվել են և՛ տղա, և՛ աղջիկ աշխատողներ, որոշել է զանգել Աշխենին ու օգնել:

Ինքը նախկինում որևէ մեկին նման ձևով «չի օգնել»:

Աշխենի հետ առաջին խոսակցությունից հետո ինքը «Պեպսի» ընկերությունում աշխատանքի է ընդունվել:

Մետրոյի մոտ մի քանի րոպեով է հանդիպել Աշխենին, ինքը շտապում էր, պայմանավորվել են նորից հանդիպել:

Հետո Աշխենի հետ հեռախոսային խոսակցություններ է ունեցել, խոսել են խիստ անձնական թեմաներով, նաև՝ սեռական հարաբերությունների մասին: Աշխատանքի մասին այլևս չեն խոսել:

Դեպքի օրը հանդիպել է Աշխենին ոչ թե աշխատանքի տեղավորելու, այլ նրա հետ ժամանակ անցկացնելու նպատակով:

Մեքենայում Աշխենը հարցրել է, թե ուր են գնում, ինքն ասել է՝ «Հաղթանակ» զբոսայգի՝ զվարճանալու:

Մեքենան կանգնեցրել է ծառախիտ վայրում, որ առանձնանան ու ժամանակ անցկացնեն: Աշխենը չի պահանջել, որ հեռանան այդտեղից:

Մեքենայից իջել են, ինքը գրկել է Աշխենին: Նա դեմ չի եղել, իրենք համբուրվել են: Հետո որոշել են նորից մեքենա նստել:

Հետևի նստատեղին նորից համբուրվել, գրկախառնվել են: Ինքը հասկացել է, որ Աշխենը նույնպես ցանկանում է: Նա կամովին հանել է տաբատը: Բայց մերժել է սեռական հարաբերություն ունենալու իր առաջարկը: Ասել է, թե մեքենայում բարենպաստ պայմաններ չկան: Ինքն էլ մի ձեռքով շոշափել է նրա սեռական օրգանները, մյուս ձեռքով ձեռնաշարժություն է արել: Սերմնահեղուկը թափվել է Աշխենի ոտքերին:

Քանի որ Աշխենը մերժել է սեռական հարաբերություն ունենալու իր առաջարկը, ինքը զայրացել է նրա վրա, պահանջել է, որ շորերը հագնի ու հեռանա: Նրան թողել է այդ վայրում, ինքը մեքենայով հեռացել է:

Աշխենը մի քանի անգամ զանգահարել է իր համարով, բայց ինքը չի պատասխանել: Ամեն բան եղել է Աշխենի կամքով: Ինքը նրա նկատմամբ բռնություն չի գործադրել, չի սպառնացել: Նրա կրծքի վնասվածքը հնարավոր է, որ առաջացած լինի իրենց գրկախառնությունների ընթացքում:

Նախաքննական ցուցմունքում Տիգրանն իրեն մեղավոր չի ճանաչել, տվել է համարյա նույնաբովանդակ ցուցմունքներ, միայն նշել է, թե այգում, երբ համբուրել է Աշխենին, նա սկսել է «ձևական շարժումներ անել»՝ իբր չի ցանկանում: Ինքը զգացել է, որ այդ աղջիկը «ձևական վարքագիծ է դրսևորում», խնդրել է, որ նա նստի մեքենա: Ինքն էլ նստել է նրա կողքին…

Տուժող աղջիկը նախաքննության ժամանակ հայտնել է, թե իրեն զանգահարած Տիգրանը գրասենյակային աշխատանք է առաջարկել, ասել է, թե Բանգլադեշում շինարարական կազմակերպություն ունի, տնտեսական խանութ, իրեն առաջարկել է մենեջեր աշխատել: Ինքն ասել է, թե ուզում է տեսնել աշխատանքի վայրը:

Հունիսի 21-ին նա զանգել է իրեն, առաջարկել է հանդիպել ու խոսել աշխատանքի մասին: Տիգրանն առաջարկել է, որ ինքը դուրս գա այն աշխատանքից, որ փորձաշրջանով կատարելու էր: Խոստացել է ավելի լավ աշխատանքով ապահովել:

Ինքը նրա մեքենան է նստել՝ կարծելով, թե գնում են նոր աշխատավայրը տեսնելու: Բայց հասկանալով, որ Բանգլադեշ չեն գնում, այլ՝ Մանումենտ, հարցրել է՝ ո՞ւր ենք գնում: Տիգրանը պատասխանել է՝ լավ տեղ…

Այգու այն հատվածում, ուր մեքենան կանգնեցրել է Տիգրանը, մարդիկ և այլ մեքենաներ չեն եղել: Ինքը դիմադրել է, Տիգրանը ապտակներ է հասցրել իրեն…

Նախաքննության ժամանակ Աշխենը նաև լրացուցիչ ցուցմունք է տվել ու հայտնել, թե ամեն բան այգում եղել է իրենց փոխադարձ համաձայնությամբ, Տիգրանն իր նկատմամբ բռնություն չի գործադրել… Ինքը վիրավորվել է, ցանկացել է պատժել նրան՝ իրեն այգում մենակ թողնելու համար…

Դատարանում Աշխենն ասել է, թե այգում, մեքենայից իջնելով Տիգրանը սկսել է համբուրել իրեն: Դա հաճելի չի եղել իրեն, ինքը դիմադրել է, ասել է, թե չի ուզում, բայց Տիգրանը ոչինչ չի պատասխանել: Նա իրեն չի ապտակել: Ինքը նրանից ազատվելու համար ոչ մի գործողություն չի կատարել, որովհետև վախեցած է եղել, տեղանքին՝ անծանոթ: Մեքենայի հետևի նստատեղին նստելով՝ ինքը սկսել է լաց լինել: Մերժել է սեռական հարաբերություն ունենալու առաջարկը:

Տիգրանը պահանջել է, որ ինքն իջնի մեքենայից ու հեռանա: Հենց ինքն իջել է, նա մեքենան քշել-գնացել է:

Ինքը բարկացած է եղել Տիգրանի կոպիտ վերաբերմունքի պատճառով: Դրա համար է զանգահարել ոստիկանություն: Ոստիկանները ճշտել են իր գտնվելու վայրը, եկել են իր հետևից, տարել են ոստիկանություն: Իր և Տիգրանի միջև սեքսուալ գործողություններ չեն եղել, Տիգրանը սերմնահեղուկ չի թափել իր ոտքերին: Ինքն անձեռոցիկներով չի մաքրել սերմնահեղուկը: Նախաքննության ժամանակ, ճիշտ է, ցույց է տվել այդ անձեռոցիկները գցած տեղը, դրանց վրա եղել են սերմնահեղուկի հետքեր, բայց տվյալ անձեռոցիկներն իր հետ կապ չեն ունեցել…

Մեքենայի մեջ սեռական հարաբերություն չեն ունեցել, որովհետև այնտեղ… հակահիգիենիկ էր… Իր ակնակապիճի վնասվածքը ստացել է դեպքի հաջորդ օրը, երբ հայրն իմացել ու հարվածել է իրեն…

Որոշ մարմնական վնասվածքների, այդ թվում՝ սեռական օրգանի շրջանում եղած վնասվածքի առաջացումը տուժողը չի կարողացել բացատրել…

Նա պնդել է, որ իր ու Տիգրանի բոլոր գործողությունները եղել են փոխադարձ համաձայնությամբ…

Դատարանում տուժողը հարցերին պատասխանելու ընթացքում, այնուամենայնիվ, ընդունել է, որ Տիգրանը սերմնահեղուկը թափել է իր ոտքերին…

Աշխենի ահազանգով նրան հանդիպած ոստիկանները հայտնել են, որ տուժողին տեսել են թաղապետարանի դիմացի մայթի նստարանին նստած: Աղջիկը եղել է շատ հուզված, լացակումած, ասել է, որ վերջերս իր հետ ծանոթացած երիտասարդը իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով՝ փորձել է սեռական հարաբերություն ունենալ հետը…

Դատարանը հաստատված է գնահատել Տիգրան Մ.-ի մեղքը, հաշվի է առել, որ ամբաստանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանության բաժին:

Լարսի ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար Սամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԱնհետ կորած 21 զինծառայողի ընտանիք ևս 3 ամիս կստանա 300-հազարական դրամի աջակցությունը Վանաձորում բախվել են «Mercedes» և «Volkswagen», վիրավnրներ կան64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Ցանկությունն ու վառ երևակայությունը որպես փաստ հնարավոր է «ծախել», սակայն ոչ զինվորականների վրա. պատգամավոր Եվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումՀայաստանը ոչ մի պարագայում չպետք է հայտնվի գերպետությունների շահերի բախման կիզակետում. Ռոբերտ Քոչարյան Մխիթարյանը գրառում է կատարել «Բորուսիայի» հետ խաղից հետո Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Առողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակին. Արմեն ՄանվելյանԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան 1 օր ջուր չի լինելու Չեմպիոնների լիգա 2025/26. լիգայի փուլի ամփոփիչ աղյուսակը և փլեյ-օֆֆի զույգերի ձևավորման կարգը Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 29-ի համար Հանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան Խոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվԱրարատ Միրզոյանը չունեցավ խիզախություն ասելու, թե ով կա հիբրիդային պատերազմի հետևում. Արմեն Աշոտյան «Երկար տարիներ վարձով ապրելուց հետո սեփական տուն ունեցանք». Արման Նավասարդյանը՝ Համազգային թատրոնի շենքի մասին Ծեծել են մինչև կոմայի աստիճանի. խնամատար մայրը տանջել է 5-ամյա աղջկան Սատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) Հանգստավայրի հինգաստղանի հյուրանոցում հրդեհ է բռնկվելԼեհաստանի ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի աշխարհը մոռանա լեհ գործիչների և Երրորդ Ռեյխի միջև եղած կապերը. Զախարովա Եթե Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, ռուսական կողմը հրավիրում է նրան Մոսկվա և կերաշխավորի նրա անվտանգությունը. Ուշակով Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ
Ամենադիտված