Դավիթ Սաֆարյանի համար մեծ արժեք ունի հաղթանակը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի հաղթող Դավիթ Սաֆարյանն ուրախ է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում հաղթելու համար:
«Այս մրցաշարն իսկապես մեծ նշանակություն ունի ինձ համար: Այսքան մարդ է եկել մարզադահլիճ: Շատ ուրախ եմ, որ այսօր ամեն ինչ ստացվեց ինձ մոտ: Նախորդ տարվա աշխարհի առաջնությունից հետո սա իմ առաջին ոսկե մեդալն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սաֆարյանը:
Վերջինիս խոսքով՝ իր համար ամենադժվարին մրցակիցը եղել է ղրղզ ըմբիշը՝ կիսաեզրափակիչում: «Կիսաեզրափակչում դժվար ստացվեց և ես եմ մեղավոր այդ մենամարտում միայն մեկ միավոր վաստակելու համար»,- ասաց նա:
65 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը մրցեց ռուս Մենգի Մորտույուլի հետ և հաղթեց 6-3 հաշվով: Այս քաշային կարգում բրոնզե մեդալի համար գորգ դուրս եկավ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արթուր Բաղդասարյանը և պարտվեց Ուլուկման Մամտովին: