ATP. Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում է
ՍպորտԳերմանիայի Հալե քաղաքում ընթացող թենիսի ATP շարքի մրցաշարում Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Մրցակիցը եղել է ճապոնացի Կեի Նիսիկորին, որն առաջին սեթում հրաժարվել է պայքարից: Հանդիպման 34-րդ րոպեին Նիսիկորին ազդրի վնասվածքի հետեւանքով չի կարողացել շարունակել մրցելույթը: Հաշիվը եղել է 3:2՝ Կարեն Խաչանովի օգտին:
Քառորդ եզրափակիչում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովը:
Խոտածածկով կորտերում Խաչանովն առաջին անգամ է հաղթանակներ տանում հիմնական մրցաշարում: