Սաակաշվիլին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը սպառնում է սպանել իրեն
HeaderTert.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը սպառնում է սպանել իրեն:
«Գազետա»-ի փոխարեն Սաակաշվիլին համապատասխան գրառում է կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում և մանրամասնել:
«Ես առաջին մարդն էի, ով զինված դիմադրություն ցույց տվեց Պուտինին, ինչի համար էլ նա մինչև այժմ հրապարակավ սպառնում է սպանել ինձ». Սաակաշվիլին այս գրառմամբ մեկնաբանել է իր տեղակալ Մարիա Գայդարի մի գրառում: Գայդարը ընդդիմադիր ռուսաստանցի գործիչ է, որին Սաաաշվիլին օրերս հրավիրել էր իր ադմինիստրացիա:
Իր գրառման մեջ Գայդարն ասել էր, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին և համաձայն չէ ռուսաստանյան իշխանությունների քաղաքականությանը: