Ինչպե՞ս ազատվել սպիներից տնային պայմաններում
Ուշադրության կենտրոնումԿանայք տանել չեն կարողանում մարմնի վրա առաջացած սպիները: Նրանք առավել հաճախ են մաշկային խնդիրներ ունենում, քանի որ կանանց մոտ սպիներ ի հայտ են գալիս նաև կեսարյան հատումով ծննդաբերությունից հետո կամ հղիության ժամանակ մաշկային ձգումների արդյունքում:

Մասնագետներն առաջարկում են տնական բաղադրատոմս, որը կօգնի ազատվել սպիներից, ինչպես նաև կվերացնի մաշկի ձգվածության արդյունքում հայտնված բծերը:

Անհրաժեշտ են` Դդմի սերմեր Ձվի կեղև Ձիթապտղի կամ նշի յուղ
Պատրաստման եղանակը Նախապես չորացրած և մաքրած դդմի սերմերը մանրացրեք և խառնեք ձվի աղացած կեղևով՝ 1:1 հարաբերությամբ: Ապա խառնուրդին ավելացրեք այնքան ձիթապտղի յուղ, որ պինդ խյուսանման զանգված ստանաք: Ստացված զանգվածն օրական 2 անգամ քսեք սպիներին: Վրայից կպչուն ժապավեն ամրացրեք և փաթաթեք վիրակապով: Պրոցեդուրան պետք է կատարել մեկ ամիս շարունակ, տարբերությունն արդեն 2 շաբաթ անց ակնհայտ կլինի:

Անի Գևորգյան