Աշխարհի ամենածանրաքաշ կինը վիրահատության է ենթարկվել և նիհարել 100 կգ. լուսանկար
LifeԱշխարհի ամենածանրաքաշ կինը` Եգիպտոսի բնակչուհի Էման Ահմեդ Աբ Էլ Աթին, երեք շաբաթում նիհարել է 100 կիլոգրամ: Վիրահատությունը տեղի է ունեցել Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում:

Ինչպես տեղեկացնում է Hindustan Times-ը, կինը նախ նիհարել է սպիտակուցներով և սննդային մանրաթելերով հարուստ հեղուկ դիետայի շնորհիվ: Բժիշկները կնոջը այսկերպ նախապատրաստել են վիրահատության:

Բժիշկները նախատեսել են, որ վիրահատության, դիետաների և ֆիզիոթերապիայի շնորհիվ Էման Ահմեդը վեց ամսում 200 կիլոգրամ քաշ կկորցնի, իսկ բուժման վերջում նա պետք է կրկին սովորի նստել, ինքնուրույն սնվել ու քայլել:
Անի Գևորգյան