«Ժողովուրդ». ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել
Մամուլ«Ժոդովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից և մեկնեց արտերկիր՝բուժվելու, վերադարձել է: Ավելին՝ Հայաստանում նա՝ որպես ԲՀԿ-ական, սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել: Գրիգոր Գրիգորյանի կուսակցական գործունեության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գրիգոր Գրիգորյանը ինչպես եղել է ԲՀԿ անդամ, ինչպես եղել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, այնպես էլ շարունակում է մնալ: Նա Վեդիի մեր կառույցի պատասխանատուներից է: Ավելին՝մեր ամենաակտիվկուսակցականներից է»: Ի դեպ, ժամանակին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գրիգորյանը իրականում մանդատը վայր է դրել, քանի որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նրան նեղացրել է՝ նրա առջև ինչ-ինչ պահանջներ դնելով իսկ վատառոջությունն ընդամենը եղել է քողարկող պատրվակ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։