Մեքսիկայում հյուրանոցն իր այցելուներին համար է առաջարկում ծառի վրա
LifeՄեքսիսկական Տուլում զբոսաշրջիկներին առաջարկվում է յուրահատուկ համար ջունգլիների ծառերից մեկի վրա: Ոչ սովորական համարը Papaya Playa Project էկո-հյուրանոցի մաս է հանդիսանում, որը գտնվում է սպիտակ ավազով լողափերի և անտառի սահմանին:
Ծառի ճյուղերն աճում են տնակի պատերի և առաստաղի արանքով: Երկտեղանոց համարում կարելի է հայտնվել աստիճաններով: Այս համարը կառուցելու համար օգտագործվել են էկոլոգիապես մաքուր նյութեր, ընդ որում, շինարարները փորձել են շրջակա միջավայրին հասցվող վնասը հասցնել նվազագույնի:




