Խոշոր ավտովթար Գյումրիում. 25-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է գազատար խողովակին, այնուհետև գլորվելով՝ հայտնվել է ձորակում.Shamshyan.com
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի սկզբնամասում՝ Շիրակ օդանավակայանի խճուղում՝ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 25-ամյա Կարեն Ֆիդանյանը իր վարած Mercedes մակնիշի 35 FO 455 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 30մ գլորվելով՝ հայտնվել գետակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Ֆիդանյանը, ուղևորներ, Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Վաչագան Ֆիդանյանը և 21-ամյա Վաղինակ Ֆիդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Ավելին` սկզբնաղբյուր կայքում