Ճապոնիայում շներին սովորեցնում են ախտորոշել քաղցկեղը
LifeՃապոնիայում շներին սովորեցնում են ախտորոշել քաղցկեղը մեզի միջոցով: Այս պահին գիտնականները հետազոտությունն անցկացնում են Կանաեմե քաղաքի բնակիչների օգնությամբ:
Շներին սովորեցնում են զգալ չարորակ քաղցկեղի նշանները: Բժշկական դպրոցի գիտնականները վստահեցնում են, որ իրենց շները 100% դեպքերում ճիշտ են գուշակել ախտորոշումը:
Ամբողջ գաղտնիքը կայանում է նրանում, որ եթե մարդու քթի մեջ ընկալիչների թիվը 5 միլիոն է, ապա շների մոտ դրանց թիվը հասնում է 30 միլիոնի, ինչն էլ նրանց թույլ է տալիս հատուկ հոտի միջոցով զգալ քաղցկեղը:
Նման վարժեցված շների քանակը ողջ Ճապոնիայում հասնում է 5-ի: Նրանցից յուրաքանչյուրը 45 հազար ԱՄՆ դոլար արժե: