«Ալաշկերտի» երկրորդ հաղթանակը Մինսկում
Ուշադրության կենտրոնումՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» Մինսկում անցկացրած մարզումային հավաքն ավարտել է ստուգողական երկրորդ խաղով եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի մրցակիցը ռուսական «Շիննիկն» էր:
Մինսկում անցկացրած առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 2:1 հաշվով պարտության էր մատնել ռուսական «Լուչ-Էներգիային»:
Հունիսի 21-ին հայկական թիմը կվերադառնա Երեւան:
Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում նախորդ տարվա նման «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմայի» հետ, որի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կխաղա Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: «Սանտա Կոլոմայի» հետ առաջին հանդիպումը տեղի կունենա հունիսի 27-ին Երեւանում: