100 կգ քաշով հսկայական ծովոզնիներ` Սինգապուրի երկնաքերերում. Լուսանկարներ
Ուշադրության կենտրոնումBored Panda-ի փոխանցմամաբ, Սինգապուրի երկնաքերերի մոտ ինստալյացիաներ են հայտնվել, որոնք նմանվել էին ծովոզնիների: Պարզվում է` այստեղ գտնվող հյուրանոցներից մեկը վերջերս փառատոն էր անցկացրել, որին մասնակցելու էին եկել տարբեր երկրների արվեստագետներ:

Թիմը, որը կազմված էր մոտ 50 մարդուց, շուրջ երկու ամիս գործել և տեղադրել է այս ինստալյացիաները: Ծովոզնիների պատրաստման գործում հիմնականում օգտագործվել են պոլիեսթերային թելեր, որի շնորհիվ էլ հնարավոր է եղել այդպիսի անհավանական գեղեցկության նախշեր ստանալ:

Աղբյուրի փոխանցմամբ, մեկ «ոզնու» քաշը կազմել է մոտ 100 կիլոգրամ, իսկ բարձրությունը՝ մոտ 17 մետր: Բնական լույսի ներքո ինստալյացիան փոխազդում է բնական լույսի հետ և լուրօրինակ տեսք ստանում, իսկ գիշերն ամբողջովին այլ տեսք ստանում հատուկ լուսավորության շնորհիվ:

Հեղինակները պատմել են, որ այս գեղեցիկ գաղափարի միակ նպատակը մարդկանց ձանձրալի առօրյան մի փոքր հետաքրքիր դարձնելն է:





Անի Գևորգյան