Մասնագետները նոր սննդակարգ են մշակել , որն օգտակար է և՛ հիվանդներին, և՛ նիհարել ցանկացողներին
LifeԳիտնականները տարիների տքնաջան ուսումնասիրություններից հետո հանրությանն են ներկայացնում գիտականորեն հիմնավորված սննդակարգ, որը ոչ միայն զերծ կպահի կրծքի քաղցկեղից, այլ նաև կօգնի նիհարել:

Այն պարունակում է նաև որոշ համեղ կերակուրներ: Հայտնի ամերիկացի դիետոլոգների կողմից համատեղ մշակված մշակված կրծքի քաղցկեղի դեմ ուղղված այս սննդակարգը հիմնված է երկար տարիների ուսումնասիրությունների վրա:

Այն արդյունավետ է և առողջ կանանց և բուժվելուց հետո վերականգնվող կանանց համար: Մասնագետները նշում են, որ կրծքի քաղցկեղի կանխարգելման համար շատ կարևոր դեր են խաղում զեյթունի ձեթը, հագեցած գույներով բանջարեղենը և մրգերը, ինչպես նաև ձավարեղենը, կաթնամթերքի որոշ տեսակները և պանիրը: Սննդակարգի օգտակարությունը բացատրվում է նրանով, որ այնտեղ ընդգրկվաղ բոլոր մթերքները, ինչպես արդեն վկայում են տարբեր գիտական հետազոտություններ, իջեցնում են քաղցկեղի զարգացման ռիսկերը:
![]()
Մասնագետները խորհուրդ են տալիս բանջարեղեն օգտագործել անսահմանափակ քանակությամբ, սակայն օրվա ընթացքում չորս բաժնից ոչ պակաս Օրվա ընթացքում ճարպերի քանակն օրգանիզմում պետք է լինի 4-5 անգամից ոչ պակաս, ընդ որում ամենաքիչը 3-ը լինի զեյթունի ձեթով:
Մրգեր անհրաժեշտ է օգտագործել օրը երեք բաժին (մեկ բաժինը դա մեկ խնձորն է, կամ 17 խաղողի ողկույզը,
4 ծիրանը,
13 բալը,
1,5 կիվին,
1դեղձը,
1 նարինջը,
2 սալորը,
2 ճաշի գդալ չամիչը):
Անի Գևորգյան