«Հանկարծ չցավեցնե′ք». սիրահարված գյումրեցու անհաջող արկածները
ՀասարակությունArmlur.am-ը գրում է
Աղջիկ փախցնելու համար գյումրեցի տղաները հայտնվել են ամբաստանյալի աթոռին: Այսպես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի, միջնակարգ կրթությամբ Գևորգ Գալստյանը որոշել է աղջիկ փախցնել եւ իր մտադրությունը իրականացնելու համար համաձայնություն է ձեռք բերել Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ Ռոման Գասպարյանի հետ եւ ասել, թե մի աղջիկ կա, որին ցանկանում են առեւանգել, բայց այնպես պետք է անեն, որ հանկարծ աղջկան չցավեցնեն:
Գեւորգ Գալստյանի այս մտադրությունն իրականացնելու համար գործին խառնվել են նրա մյուս ընկերները` Սերգեյ և Սերյոժա Ղազարյանները, որոնք պատրաստակամություն են հայտնել օգնել իրենց ընկերոջը: Ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով բացահայտ առևանգել են Գյումրու բնակչուհի Ն. Բաբաջանյանին: Արդյունքում տղաները հայտնվել են դատարանում: Տեղեկացանք, որ Գևորգ Գալստյանին, Ռոման Գասպարյանին, Սերյոժա եւ Սերգեյ Ղազարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի առաջին կետով` մարդ առեւանգելը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Ի դեպ, տղաներից երկուսին ստորագրությամբ ազատ են արձակել, իսկ երկուսին ազատ են արձակել գրավի դիմաց:
Ամբողջական հոդվածը՝ armlur.am