Վարչապետ. 830-840 մլն դոլարի ներդրումներ ներգրավելու նպատակը 37,6 տոկոսով իրականացրել ենք
Ուշադրության կենտրոնում2017 թվականին 830-840 մլն դոլարի ներդրումներ ներգրավելու նպատակը կառավարությունն արդեն 37,6 տոկոսով իրականացրել է: Այս մասին հունիսի 21-ին` ԱԺ նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` կառավարության 2017-2022 թվականների գործունեության ներկայացրած ծրագրի քննարկման շրջանակում պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին:
«Վեց ամիսների տվյալներով մենք մանրամասն կհայտնենք, թե ներդրումները որ ոլորտներում եւ ինչ չափով են ներգրավվել»,- հավելեց Կարապետյանը: