Լոռիում ինքնասպանության փորձ արած տղամարդուն հիվանդանոցից դուրս են գրել. Վզի շրջանում վնասվածքներ են եղել
ՀասարակությունԼոռու մարզի Աքորի գյուղում հունիսի 20-ի ուշ երեկոյան կախվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած տղամարդը դուրս է գրվել Ալավերդու հիվանդանոցից: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, NEWS.am-ին տեղեկացրին բժշկական կենտրոնից: Նրանք նշեցին, որ 34-ամյա Տ. Պ.-ի վիճակը բավարար է, երիտասարդի վզի շրջանում բազմաթիվ արնազեղումներ եւ վնասվածքներ են եղել: Բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից :
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզում, հունիսի 21-ն, ժամը 00։50-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ անգիտակից վիճակում շտապ բուժօգնության հերթապահ խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ։ Իրավապահները պարզել են, որ նա Աքորի գյուղի բնակիչ 34-ամյա Տ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում, ինքնասպանություն գործելու նպատակով վարդակի երկարացման մետաղալարով պատշգամբի պատուհանի փայտյա շրջանակից փորձել է կախվել։
Տ. Պ.-ի ինքնասպանությունը կանխվել է նրա հոր՝ 53-ամյա Ա. Պ.-ի կողմից։